Հրաձգության մրցույթ՝ կին զինծառայողների մասնակցությամբ
Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական եւ գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման եւ կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաեւ կին զինծառայողները:
Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են:

















































