Ազատամուտը ցանկանում է քաղաք դառնալ. համայնքապետի բաց նամակը՝ վարչապետին
Տավուշի մարզի Ազատամուտի համայնքապետ Վահագն Ալավերդյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ցանկանում է, որ Ազատամուտը համայնքից վերածվի քաղաքի։ Համայնքապետը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ համայնքն ունի բոլոր նախադրյալները քաղաք դառնալու։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը խորհրդային կարգերի ժամանակ ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, իր տեսակով ավելի մոտ էր քաղաքին, քանի որ ուներ 22 բազմաբնակարան շենք եւ քոթեջներ, հարեւանությամբ «Բենտոնիտ» գործարանն էր, չուներ սեփական հողատարածքներ: Անկախությունից հետո, ի հեճուկս այս ամենի, համայնքին տրվեց գյուղի կարգավիճակ, ու մենք դարձանք երեւի միակ գյուղը, որտեղ միայն շենքեր են, ու միակ գյուղացին, որ չունի սեփական հող:
Նախկին կառավարություններն անտեսեցին մեր բոլոր աղերսները՝ շտկելու այս ցցուն անճշտությունն ու անհամապատասխանությունը…
Թավշյա հեղափոխությունը նոր հորիզոններ բացեց համայնքի համար… Վերջին մեկ տարվա ընթացքում Տավուշի մարզում իրականացվել են 18 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից երեքը՝ մեր համայնքում, բուռն վերելք է ապրում համայնքային կրթական ու մշակութային կյանքը, արդեն ունենք ուսանողական անվճար փոխադրամիջոց, հիմնել ենք «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը, որն արդեն մասնակցում է ՀՀ առաջնությանը՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ, ունենք նաեւ բռնցքամարտի, շախմատի ու կարատեի խմբեր, մեր պարուհիները չեն դադարում շատ բեմերից բոլորին հիացնել իրենց ավանդական լեռնապարով : Բարեկամական կապեր են հաստատվել համայնքի ու ֆրանսիական Մոնտելիմար քաղաքի միջեւ, բնակչությունը, հակառակ շատ համայնքների, հաստատուն աճում է….
Համայնքը գրավիչ է դարձել նաեւ տեղական ներդրողների համար. արդեն գործում են կոշիկի, թխվածքի, իսկ շատ մոտ ապագայում՝ կարի արտադրամասերը…
Հարգարժան պարո՛ն վարչապետ, 2020թ. Ազատամուտ համայնքի հոբելյանական 50-ամյակն է, ուստի վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով եւ վստահ լինելով պատմական արդարության վերականգնման Ձեր աննկուն կամքին՝ խնդրում ենք որպես մեծագույն ու բացառիկ նվեր՝ 2020թ. մեր համայնքին տալ քաղաքի կարգավիճակ :
Մեծագույն սպասումներով՝ Ազատամուտի համայնքապետ Վահագն Ալավերդյան»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին