«Կամազ»-ների մի մասը քաղաքապետարանին նվիրել է Սամվել Ալեքսանյանը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:
Պարզաբանում ստանալու համար Խաժակյանը նոյեմբերի 18-ին դիմում է ներկայացրել քաղաքապետին, սակայն պատասխան դեռ չկա, բայց կան շրջանառվող տեղեկություններ, որոնք, ավագանու անդամի կարծիքով՝ կհաստատվեն:
««Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել (արդեն այդպես են, չէ՞, ասում) խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից: Սա իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունն է, որը, կարծում եմ՝ կհաստատվի»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Քաղաքապետարանն ավագանու անդամի դիմումին պարտավոր է պատասխանել 21 աշխատանքային օրվա ընթացքում, ուստի դեռևս 16 օր ժամանակ կա: Այդուհանդերձ, Խաժակյանը վստահ է, որ «Կամազ»-ներ նվիրած ընկերությունների ցուցակը ստանալիս՝ այնտեղ կլինեն անուններ, որոնք դեռևս չեն հրապարակվել:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները Դ. Խաժակյանին ի պատասխան՝ ասել են, թե, օրինակ, Չինաստանի դեսպանությունը քաղաքապետարանին ևս մեքենա է նվիրել: Դ. Խաժակյանը կարևորում է հանգամանքը, որ դեսպանությունը միայն մեկ մեքենա է ուղարկել:
«Մնացած 20 մեքենան նվեր է ստացվել այս կամ այն գործարարից, և երբ ցանկը տան, կհասկանանք, թե ինչ գործընթացներ կան սրա տակ»,- ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ ինքը բոլոր հասանելի միջոցներով հաշվարկել և տեսել է, թե քանի «Կամազի» պայմանագրերն են առկա, ու քանիսն են ամրակցվել համայնքային հիմնարկին: Արդյունքում՝ հասկացել, որ 20 մեքենա համայնքային սեփականություն չի հանդիսանում:
Խաժակյանը չի բացառում, որ իրեն կպատասխանեն, թե 20 մեքենան հիմնարկն արդեն ընդունել է՝ որպես նվեր, բայց ավագանու անդամը վստահ է՝ նվիրատուների անունները պետք է հայտնի դառնան:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին