ՌԴ կասկածները «Սպայկա» ընկերության պանրի հետ կապված՝ չեն հաստատվել. ՊԵԿ
Ռուսական կողմի կասկածները «Սպայկա» ընկերության պանրի հետ կապված՝ չեն հաստատվել։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Անանյանն ասաց, որ Ռուսաստանի ֆիտոսանիտարական եւ մաքսային մարմինները կասկածներ են ունեցել պանրի ծագման հետ կապված։
«Նախկինում ընկերությունն աշխատում էր լատվիական ծագման պանրի հետ, որը որոշակի տեխնոլոգիական վերամշակումից հետո արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն։ Եվ նախկինում լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել ոչ հայկական ծագման խտանյութեր։ Ուստի, ռուսաստանցի գործընկերների մոտ այդպիսի նախնական կարծիք է եղել»,- ասել է ՊԵԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ «Սպայկայի» պանրի արտադրության ողջ շղթան հետազոտվել է, ինչից հետո ռուսաստանցի մասնագետներրը նույնպես հրավիրվել են Հայաստան՝ տեխնոլոգիային ծանոթանալու համար։
Նրա խոսքով՝ ռուս գործընկերները անգամ հրավիրվել են արտադրություն, որտեղ շրջել են միասին։
«Մենք հավաստիացրինք մեր գործընկերներին, որ ոչ մի խնդիր չկա։ Հիմա չկա ոչ մի խոչընդոտ, եւ բեռները գնում են»,- տեղեկացրել է Անանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ռուսական «Վերին Լարս» անցակետից հետ էին ուղարկել կապույտ բորբոսով պանրի խմբաքանակը։ Ռուսաստանցի մաքսավորները կասկածել են, որ Հայաստանով փորձում են անցկացնել պատժամիջոցների տակ գտնվող եվրոպական արտադրանք։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին