Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. Արման Սարգսյանն անդրադարձել է ՃՈ-ում կոռուպցիայի խնդրին
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաեւ վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարեւորեց ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը եւ մատնանշեց դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։
Արման Սարգսյանն անդրադարձավ նաեւ ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի եւ արատավոր երեւույթների խնդրին եւ նշեց, որ օրինախախտները հայտնաբերվում եւ ենթարկվում են պատասխանատվության։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգեւատրվեցին մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջեց ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացավ խախտումների արձանագրման եւ օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին