Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, տուժողի հորից՝ միջնորդի դեր ստանձնած բարձրաստիճան մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով, 2007-2009 թվականների ընթացքում, պահանջել և տարբեր մասնաբաժիններով պարբերաբար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը, վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը, հրաժարվելով վերադարձնել մնացածը` կաշառք գումարը հասցեատերերին փոխանցված լինելու և գործի դրական լուծման համար վերջիններիս կողմից հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկված լինելու պատճառաբանությամբ:
Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՐԱՀՈՍ
13:29 • 25/11
Առաջիկա օրերին ջերմաստիճանն ամենուրեք աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
13:28 • 25/11
Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ
13:22 • 25/11
Բաքվում հորդառատ անձրևների պատճառով մեքենան ջրի տակ է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)
13:16 • 25/11
Տվերի մարզում երկու դպրոցական սառույցի տակ են հայտնվել
13:14 • 25/11
Շվեդիան այլևս Բելառուսը չի անվանի «Սպիտակ Ռուսաստան»
13:10 • 25/11
Բրյուսելում կանանց բռնությ


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին