«Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, բայց...». Գեւորգ Դանիելյանի գրառումը
Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, եւ ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, եւ ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ, հանգեցնեն շահեկան իրավիճակների (օրինակ՝ ՈՂՋԱՄԻՏ շրջանակով հնդիկների համայնքի փաստն ինքնին հսկայական դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանի հետ հիրավի բարիդրացիական, եւ ոչ թե զուտ չոր ձեւական դիվանագիտական հարաբերություններ ձեւավորելու համար), այդ թվում՝ հայ համայնքի ընդունելի կարգավիճակի երաշխավորմանը:
Ինքնաբուխ, զուտ առանձին բիզնեսմենների շահերը սպասարկող եւ պետական քաղաքականությամբ չծրագրավորված երեւույթների պարագայում որեւէ մեկը չի կարող խոստանալ, որ ամեն ինչ կավարտվի սոսկ սրճարանային միջադեպերով եւ չի հանգեցնի պետությունների հարաբերությունների աննախադեպ վատթարացման»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ կրակոցներ են տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ եւ հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել դիտողություններին, այլեւ սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետեւ զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին եւ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին