Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում
«Փաստինֆո»-ն գրում է․
«Պետք է ծանոթանալ բացարկը մերժելու վերաբերյալ դատարանի որոշմանը, բայց ցանկացած ինքնաբացարկի միջնորդության մերժման պատճառաբանությունների ուսումնասիրությունն ավելի է մտահոգում մեզ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում են դատավոր Աննա Դանիբեկյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն հայտնել, թե ոչ։
«Միջնորդությունները մերժելը չէ, որ հանդիսանում է ինքնաբացարկի հիմք, այլ այն պատճառաբանությունները, որոնք դրվում են դրանց հիմքում։ Նիստի ժամանակ միանալով Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը՝ որպես լրացուցիչ հիմք հստակ ընդգծեցի, որ հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանի նախադեպը հակասահմանադրական էր ճանաչվել, այսինքն դա իրավական համակարգում գոյություն չունի։ Բայց Աննա Դանիբեկյանը մեր վերջին գրավի միջնորդությունը մերժելու որոշման մեջ կրկին հղում է անում այդ նախադեպին։ Սա նաև որոշակի արհեստավարժության խնդիր էր։ Նիստի ժամանակ բարձրաձայնեցի այս հարցը, բայց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման մեջ որևէ անդրադարձ չէր արվել դրան»,-ասաց Վարդևանյանը։
Վերջինս նշեց, որ բացարկի մերժման որոշման ներածական հատվածում կա իր դիրքորոշումը, բայց դրա վերաբերյալ հիմնավորում, թե դատարանն ինչու Արամ Վարդևանյանի դիրքորոշման հետ համակարծիք չէ, հիմնավորում չի ստացել։ Այսինքն որևէ պատճառաբանություն չկա. «Փաստաբանական թիմը կքննարկի և դրանից հետո որոշում կկայացվի ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնենք, թե ոչ»,-հավելեց Վարդևանյանը»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին