Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Կացության քարտի խնդիր չկա, իսկ ինձ ԱԱԾ–ն մեղադրում է մի բանում, որի հետ որևէ առնչություն չունեմ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցել է Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

- Պարոն Հովհաննիսյան, Ձեզ Հայաստանից արտաքսելու մասին գրառում եք արել: Ասել եք, որ Ձեզ արտաքսել են, ինչո՞ւ եք Ձեր՝ Հայաստան մուտքի արգելքը համարում արտաքսում, գուցե փաստաթղթային խնդիրներ կան:

– Ես առաջին իսկ օրվանից պնդում էի, որ որևէ խնդիր կացության քարտի հետ չկա։ Դրա մասին ինձ դեպքի ժամանակ և դրանից հետո ասել են նաև Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցները։ Ավելին, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության հյուպատոսն ինձ ասաց, որ զրույց է ունեցել Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետի հետ, ով հաստատել է, որ փաստաթղթերի հետ կապված չկա որևէ խնդիր։

- 2019թ․ հունվարից աշխատում եք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնում՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։ Ինչո՞ւ են Ձեզ արտաքսել, ըստ Ձեզ, նպատակը ո՞րն է:

– Այս պահին ես չեմ կարող տալ հստակ գնահատական այս ամենին։ Բայց, ինչպես հայտնի է դարձել, ինձ ԱԱԾ-ի աշխատակիցները մեղադրում մի բանում, որի հետ ես որևէ առնչություն չունեմ։ Ես արդեն հստակ պատասխանել եմ, որ եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։

- Ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով եք ընդունվել աշխատանքի:

- 2018թ․ դեկտեմբերին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից ինձ հրավիրել էին հարցազրույցի, որտեղ ես տեղեկացա, որ շուտով նախատեսվում է ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացումը։ Ծանոթ լինելով իմ գիտական արդյունքներին՝ ինձ հրավիրեցին աշխատանքի՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։

-Նշել եք, որ եթե հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան (ոչ էմոցիոնալ) արձագանք և լուծում չտրվի Ձեր խնդրին, ապա կարող եք եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված գործողություն էր: Ինչո՞ւ, ո՞վ պետք է պլանավորեր:

- Ինձ հետ արդեն կապ են հաստատել իշխող «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչները։ Հուսով եմ, որ իրենց միջոցով հնարավորություն կունենամ իրազեկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստեղծված անհեթեթ իրավիճակի մասին։

- Դուք այդ 12 ժամվա ընթացքում, երբ մնացել եք օդանավակայանում, ո՞ւմ եք դիմել, ինչպես եք փորձել պաշտպանել Ձեր իրավունքները:

- Քանի որ ես Ղազախստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապա առաջին հերթին դիմել ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության հյուպատոսին, ով անմիջապես սկսել է զբաղվել այս հարցով։ Նաև դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենին, ով ևս փորձել է տեղեկություն ստանալ ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, մինչ ինձ արտաքսելու պահը ոչ ոք ոչինչ ճշտել չկարողացավ։

- ՊՈԱԿ-ից Ձեզ հետ կապ հաստատե՞լ են, չեն հարցրել Ձեր՝ աշխատանքի չներկայանալու պատճառը, մեզ պարզապես չի հաջողվում Հովհաննես Մովսիսյանի հետ կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ:

- Առաջին իսկ օրվանից ՊՈԱԿ-ում տեղյակ են այս դեպքի մասին։ Վստահ եմ, որ հիմա էլ անում են ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ վերադառնալ Հայաստան։

- Նշել եք, որ ուսման ընթացքում պատիվ եք ունեցել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային գիտաժողովներում և մրցույթներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում, Վրաստանում և մի շարք այլ պետություններում։ Գուցե այժմ, եթե կրկին ներկայացնում եք Հայաստանը, Ձեր և ՀՀ իշխանության տեսակետները չե՞ն համընկնում իրար:

– Չունեմ նպատակ խառնել միմյանց ազգային շահերն ու այս իրավիճակը։ Իհարկե, ինձ հաճելի չէ, որ ես գտնվում եմ այսպիսի տհաճ իրավիճակում, բայց միևնույն է, ազգային շահն ինձ համար ամենից վեր է։ Անկախ ամեն ինչից՝ ես շարունակելու եմ իմ հայանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում։

- Երբևէ, աշխատանքային գործունեության ընթացքում խնդիրներ ունեցե՞լ եք:

- Ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։