Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում
«168 ժամը» գրում է. «Մեր թղթակցի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, թե Ալիևը դա ասել է «ինքնիրեն», քանի որ ո´չ Հայաստանում, ո´չ Ռուսաստանում դա չեն ընդունել, աշխարհում ևս. «19-րդ դարում, երբ որոշվել է Կովկասի ճակատագիրը, պարսկական պատերազմը, Ռուսաստանն է եղել նաև թատերաբեմում, այսինքն՝ այս մասին բոլորը հստակ պատկերացում ունեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ունի լուրջ պատմական տեղեկանքներ այս ամենի մասին, վաղը Թեհրանը կարող է ասել՝ դա իրանական է, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը:
Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ Արցախը Հայաստան է: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որ լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»:
Նա նշել է, թե իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տանում է դեպի խզում: «Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործընթացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին կարող էր դրան արձագանքել բացասաբար ասելով, որ դադարեցնում է բանակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով: Սակայն Ադրբեջանը ևս դրանում հետաքրքրված չէ: Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում, նրանք կարող են 15 անգամ ասել, որ հարձակվելու են, պատերազմելու են, սակայն չկա նման սցենար, քանի որ Թուրքիան կենտրոնացած է այլ երկրների և այլ խնդիրների վրա. Ադրբեջանը միայնակ չի կարող նման սցենար իրագործել: Ուստի նա ավելի հետաքրքրված է բանակցային գործընթացով, քան Երևանը: Բոլոր կողմերն աշխատում են ժամանակ շահել»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին