Ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանում կարող են ահաբեկիչներ հիմնավորվել․ Փաշինյան
Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, քանի որ ռազմական էսկալացիան աղետալի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։
Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Նա հավելել է, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց փոխզիջման եւ երկխոսության։
Սակայն Փաշինյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պատասխանել իր հայտարարությանը եւ մնում է իր դիրքորոշմանը։ «Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։ Առաջին հերթին՝ անօգուտ է Հայաստանի եւ Արցախի հետ սպառնալիքների լեզվով խոսելը։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը տարածք կտրամադրի ահաբեկիչներին, որոնք կորցրել են դիրքերը այլ երկրներում եւ նոր տարածքներ են փնտրում իրենց գործողություններն իրականացնելու համար։
Այսպիսով, գտնվելով Ադրբեջանում, նրանք կարող են ներթափանցել բոլոր չորս ուղղություններով։ «Ղարաբաղը բարդ եւ ցավոտ խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե մենք պատասխանատվություն ենք վերցրել մեր մարդկանց ապագայի համար, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի հասնենք իրական փոփոխությունների»,- հավելել է նա։
Հայսատանի վարչապետն ասել է, որ նայել է ինստիտուտի կայքը եւ տեսել է մի քննարկման վերնագիրը՝ «Թանաքն արյունից ավելի լավ է»։ «Այս հակամարտության մեջ բավական արյուն է եղել։ Մեզ անհրաժեշտ է թանաք, որպեսզի վերջ դնենք հակամարտությանը եւ խաղաղություն բերենք մեր տարածաշրջանի մարդկանց»,- ամփոփել է նա։


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին