Ուսանողները ակնկալում են ԿԳՄՍ նախարարի պահվածքի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի դատապարտող հայտարարությունը
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք է հանդես գա դասախոսների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։
Նա պնդեց՝ դասախոսների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «քամահրական վերաբերմունք էր ցուցաբերում դասախոսների նկատմամբ, որը վայել չէր նախարարին»։
Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երեք օրով դադարեցնում են դասադուլը և ակնկալում են, որ նախարարի այդ պահվածքի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դառապարտող հայտարարությամբ հանդես կգա առաջիկա 3 օրերի ընթացքում։
Քիչ անց կմեկնարկի նրանք քայլերթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ այդ պահանջով դիմում-նամակ կհանձնեն ռեկտորի պաշտոնակատարին և ԵՊՀ գիտական խորհրդին։



















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները