Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել
«Փաստը» գրում է. «Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 34 054 658 ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Ավետիսյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարից շուրջ 3 186 558 ՀՀ դրանը և 2 433 963 ՀՀ դրամը գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից։
Ստացված փոխառություններից (վարկեր) եկամուտները կազմել են 28 392 000 ՀՀ դրամ և 42 137 ՀՀ դրամ։ 2018թ. հարկային տարվա սկզբում փոխմարզպետի դրամական միջոցը կազմել է 63 720 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում ոչ մի դրամական միջոց առկա չի եղել։
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնում էլ նշված է, որ 2018թ. հարկային տարում հանձնվել է 200 000 ՀՀ դրամ, վերադարձվել՝ շուրջ 200 687 ՀՀ դրամ փոխառություն։
Հավելենք նաև, որ համաձայն ներկայացված տվյալների, Ա. Ավետիսյանը 2018թ. հարկային տարում 28 392 000 ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել։
Առնակ Ավետիսյանը Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները