Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Մամուլ

Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով:

Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը:


Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության եւ իշխանության դեմքի միջեւ: Պարզվում է՝ կապ կա, այն էլ՝ շատ ուղղակի:

Հիմա հասկանանք՝ ինչպես:

Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է:

Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաեւ իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը:

Այս պարտությունն ունի նաեւ բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:

Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար:

Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաեւ Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը:

Պարզվեց՝ չեն գտել, եւ արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում: Նախկինում էլ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում առավել եւս՝ «Փաստ» թերթը պարբերաբար տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ ֆեդերացիայում ծայրահեղ անառողջ մթնոլորտ է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փաստացի դեմարշ է իրականացվում ՀՖՖ նախագահի դեմ, ձեւավորվել են թիմեր, որոնք միմյանց դեմ սառը պատերազմի մեջ են:

Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից:

Մեր տեղեկություններով, այս կատարյալ անառողջ մթնոլորտը ուղղակիորեն ազդել է հավաքականի ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որոնք պարզապես ընկճված են:

Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի եւ անառողջ մթնոլորտի հետեւանքն է, առավել եւս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից եւ ոչ ոք:

Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների եւս մեկ ապացույց:

Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը:

Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլեւս չկար:

Ինչեւէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլեւս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած:

Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչեւ ֆուտբոլի ֆեդերացիա:

Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը եւ՛ հարուցվող քրեական գործերի մասին է, եւ՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարեւորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը:

Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մանուկյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաեւ այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որեւէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաեւ նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մանուկյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում