Ներկայացվել է «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը»
Երեւանում նոյեմբերի 19-ին ներկայացվել է «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» հաշվետվությունը։ Այն պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում։
Դրանում ներկայացված են էներգիայի հուսալի եւ կայուն ապահովման ուղիները սպառողների համար առավել մատչելի գներով, վերականգնվող էներգետիկայի պոտենցիալի իրագործման եւ էներգաարդյունավետության բարձրացման ուղիները։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ պլանը ցույց է տալիս երկրի էներգահամակարգի զարգացման սցենարները եւ հնարավոր միջոցները, որպեսզի ներդրվի սպառողի համար ավելի մատչելի էներգետիկ համակարգ։ Նրա խոսքով՝ պլանի մշակման աշխատանքներում ներգրավված են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությունը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որոնք անհրաժեշտ տվյալներ են տրամադրում՝ ուսումնասիրելու համար, թե ինչը թույլ կտա ունենալ իրական պատկեր եւ ծրագրեր բարեփոխման համար։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, իր հերթին, ընդգծեց, որ ներկայացված պլանում ուսումնասիրվել են այն սցենարները, որոնք թույլ կտան Հայաստանի կառավարությանը վերլուծել եւ դիտարկել տարբեր ուղղություններ, որոնք կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ հնարավորինս պարզ եւ համապարփակ ձեւով ներկայացված են էներգիայի հուսալի եւ կայուն ապահովման ուղիները սպառողների համար մատչելի գներով։ Դա օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել ներդրումային կառուցվածքի վրա Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Պլանի կիրառումը կարող է ոչ միայն նպաստել դիվերսիֆիկացմանը էներգետիկայի ոլորտում, այլեւ խորացնել Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցությունը»,- ավելացրել է նա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները