Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Մամուլ

ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքներ, որ կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել

«168 ժամը» գրում է․ «Ռուսաստանը շարունակում է ամուր դիրքեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով հակառուսական փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ է քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

Սերգիյ Գերասիմչուկի խոսքով՝ նրանք, ովքեր սովորաբար մեկնաբանում են այս հարցը և գիտեն, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ավանդաբար, անկախ բանաձևի բովանդակությունից, աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հանգել են այն համոզմանը, որ այն երկրները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, իրենց քվեարկությունը մշտապես իրականացնելու են ռուսական քաղաքականության շրջանակում:

«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:

Այո, կա բացասական ազդեցություն՝ այդ քվեարկությունից ելնելով, բայց դա կանխատեսելի է, մեծ սպասումներ չկան, որ ինչ-որ բան կփոխվի, ինչպես չկան ակնկալիքներ, որ Ռուսաստանում ինչ-որ բան կփոխվի»,- ասաց Գերասիմչուկը:

Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ Հայաստանին վերաբերող բանաձևերի հնարավոր քվեարկության դեպքում Ուկրաինան վստահաբար կառաջնորդվի միայն միջազգային իրավունքի սկզբունքներով. «Ուկրաինական կողմը չի առաջնորդվի այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, քվեարկությամբ և դրան նման հարթակում «պատասխանելու» անհրաժեշտությամբ»:

Նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ ակնկալիքներ էր առաջացրել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միայն հայերի, այլ նաև ուկրաինացիների շրջանում: «Որոշակի ընդլայնում ենք տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը որևէ փոփոխության չի ենթարկվել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն անվտանգության ոլորտում կախված է Ռուսաստանից: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել: Կային ակնկալիքներ, որ ավելի սերտ համագործակցություն կլիներ ԵՄ-ի հետ, տեսնում ենք, որ որոշակի կապեր հաստատվում են, սակայն միևնույն ժամանակ՝ դեռ նկատելի է, որ Ռուսաստանը չափազանց ուժեղ ներկայություն ունի Հայաստանում: ԵՄ-ն դեռ որևէ առավելություն չունի ՀՀ-ում: Հայաստանի հարաբերությունների պատմությունը ԵՄ-ի հետ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ՀՀ-ում այնքան լծակներ ունի, որ կարող է արտաքին քաղաքական կուրսը փոխել առաջնորդների մակարդակով մեկ հանդիպման շնորհիվ: Պարզապես ուկրաինական տեսանկյունից հեղափոխական գործընթացներից մարդիկ սպասում են կարդինալ փոփոխություններ, այնինչ կարդինալ փոփոխություններ, ցավոք սրտի, տեղի չեն ունենում: Դրանք տեղի չունեցան Մոլդովայում, Ուկրաինայի դեպքում ևս հարց է, թե որքանով են փոփոխություններն արմատական: Այլ երկրների դեպքում հեղափոխությունը հանգեցրեց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, Հայաստանի դեպքում նման բան տեղի չունեցավ»,- ասաց Գերասիմչուկը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: