Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հավերժացրել են ապրիլյան պատերազմի հերոս, բուհի «հավերժ» ուսանող Ադամ Սահակյանի անունը՝ սահմանելով Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բուհի մամուլի ծառայությունը: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն ասել է, որ համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի այս նախաձեռնությանը սիրով են միաց ել և կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել պայմանավորվածություն:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը անկոտրում է: Եվ մեր տղաների, և նրանց հրամանատարների անկոտրում կամքի շնորհիվ մենք հաղթեցինք: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր չվերադարձան, և մեր շնորհակալությունը նրանց, ովքեր ծառայել և ծառայում են հանուն հայրենիքի»,- ընդգծել է նա:
Реклама 15
Ըստ հաստատված կարգի՝ Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և առանձնացել են բանակում կամ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Հերոսի անվան կրթաթոշակը նախատեսված է ոչ միայն կրթության մեջ առաջադիմողներին, ինչը առանձնակի է դարձնում կրթաթոշակը: Կայացած մրցութային հանձնաժողովում որոշվեց կրթաթոշակը հատկացնել առաջինից երկրորդ կուրսերում սովորող, պարտադիր զինծառայությունը անցած ուսանողներին:
Կրթաթոշակը սահմանված է երեք անվանակարգերով: Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց շինարարության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, ով 2014–2016թթ-ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին:
Ծառայության ընթացքում ՀՀ ՊՆ նախարարի հրամանով նա պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով և մարտական հերթապահությունների ժամանակ ցուցաբերած արիության և անկոտրում կամքի համար արժանացել է 6 պատվոգրերի: Երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, սերժանտ Հայկ Գևորգյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է զինված ուժերում, նույնպես մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: ԼՂՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Զորամասի ավարտական» կրծքանշանով, զորամասի հրամանատարի շնորհակալագրերով:
Երրորդ անվանակարգով հաղթեց ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, ավագ սերժանտ, նախկին ջոկի հրամանատար Վահան Հարությունյանը, ով ծառայել է զինված ուժերում, եւս մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: «Պարգևները գտան իրենց արժանիներին: Իհարկե, այս պահին հպարտություն եմ ապրում, սակայն այն խառնված է և կարոտով, և թախիծով: Հիշում եմ տղայիս, և նա կրկին վերակենդանանում է այս պահին ինձ համար»,- նշեց Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...