Մենք հո հակառակորդ թշնամական երկրներ չենք, որ զիջեք կամ չզիջեք. ԵՊՀ դասախոսները՝ ԿԳՍՄ նախարարին
ԿԳՄՍ նախարարությունում ընթանում է նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների, Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը։ Դասախոսները նախարարին ներկայացրին «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու՝ նախարարության նախաձեռնությունը:
ԵՊՀ դասախոս Յուրի Ավետիսյանը նշեց, որ իրենք մտավախություն ունեն, որ օրենքի ընդունումից հետո գիտխորհրդում հարցը կլուծվի այնպես, ինչպես կցանկանա լիազորված մարմինը: «Քարոզվում է այն գաղափարը, որ բուհում սովորող ապագա ինժեները անհրաժեշտություն չունի հայերեն սովորել, որ անհարկի ծանրաբեռնում է հայերենի դասավանդումը, որ դպրոցում ստացած գիտելիքը բավարար է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դպրոցում հայերենի դասավանդման բավարար լինելուն, դասախոսն ասաց.«Շատ տխուր վիճակ է հանրակրթական դպրոցում, կազմաքանդված է ավագ դպրոցի ուսուցման համակարգը, և դրանք, նախևառաջ, պետք է կարգի բերել, հետո մտածել բուհական կրթության մասին»,-ասաց նա:
Յուրի Ավետիսյանը նաև նշեց, որ թեև չեն ցանկանում տպավորություն թողնել, որ վերջնագիր են ներկայացնում, բայց խնդիրը որևէ տարբերակով չլուծելու դեպքում հարկադրված են լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի օղակն է, որը կոչված է վարկաբեկելու մեր արժեքները և այդ արժեքները կրողներին:
Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը տարակուսելի համարեց, երբ նշվում է, թե որևէ հարցում զիջման չեն գնալու: «Մենք հո հակառակորդ թշնամական երկրներ չենք, որ զիջեք կամ չզիջեք: Եթե քննարկման համար չեն այդ նախագծերը, ապա ինչո՞ւ եք մեզ ուղարկում»-ասաց նա։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը ևս համաձայնեց, որ ավագ դպրոցը չի կայացել: «Դպրոցն ավարտած շրջանավարտը, որն այսօր զինվոր է, բոբիկ է գիտելիքից: Մենք պետք է պատրաստենք հայրենասեր երիտասարդներ»,-ասաց նա:
Արձագանքելով ասվածներին՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե երբ պարտադիր չի դասավանդվել հայերենը, արդյոք ունեցել ենք պակաս հայրենասեր քաղաքացիներ: «Հարգելիներս, որ 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզանից շատ քչերն են պայքարել: Այստեղ նստածներից 90 տոկոսը չի եղել դրա դեմ պայքարողների մեջ: Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները