Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

Օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։ Թեեւ գործող իշխանությունները չեն սիրում թվեր, հաշվարկներ, մոդելներ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ արտագաղթը եւ դրա դինամիկան ուղղակիորեն խոսում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին։ Արտագաղթը արյունաքամ անող վերք է. արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին խոսելիս նախեւառաջ հարկավոր է համեմատել ցուցանիշները, գնահատելու, թե ինչ է արվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ կենսամակարդակը բարելավելու, մարդկանց իրենց հայրենիքում պահելու ուղղությամբ։ Այսպես. 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմում է -9857 մարդ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը՝ մուտքերը եւ ելքերը։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի տարբերությունը կազմել է -86694 մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համաձայն Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը (ներառյալ ՀՀ քաղաքացիներ եւ օտարերկրացիներ) նվազել է 88,6 տոկոս, որը բավականին մոտ է վարչապետի հրապարակած 90 տոկոսին։

Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել են 35549 ՀՀ քաղաքացիներ (ՀՀ փաստաթղթերով), որոնց թիվը 2018 թվականի համեմատ նվազել է 15,7 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 52,6 տոկոսով, 2016 թվականի համեմատ՝ 64,1 տոկոսով։

Հատկանշական է, որ 2019 թվականին արտագաղթի կրճատման տեմպը ավելի ցածր է, քան նախորդ տարիներինը․ մասնավորապես՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ արտագաղթը նվազել է 37,2 տոկոսով, 2018 թվականին 2017 թվականի համեմատ՝ 70,9 տոկոսով, 2017 թվականին 2016 թվականի համեմատ՝ 37,8 տոկոսով։ Պատկերը ավելի վատ է ՀՀ փաստաթուղթ ունեցող անձանց արտագաղթի կրճատման մասով։ Սա նույն է, որ տարին նախորդ տարվա համեմատ գրանցենք նվազող ՀՆԱ-ի աճի տեմպ, եւ դա որպես մեծ ձեռքբերում կամ հեղափոխական առաջընթաց հայտարարենք։

Մտահոգիչ է նաեւ, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրացիների էական հոսքի անվերահսկելի դինամիկա է գրանցվում, իսկ այս ուղղությամբ համապատասխան միգրացիոն եւ աշխատաշուկայի կարգավորման քաղաքականությունն ուղղակի բացակայում է։

Ամփոփելով վերոգրյալը, հարկ է արձանագրել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վատացել է արտագաղթի կրճատման տեմպը, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ նախորդ շրջաններից եկող եւ այս իշխանությունների կողմից շարունակվող նեոլիբերալ քաղաքականությունն իրեն սպառել է՝ նույնիսկ նվազող կոռուպցիայի պայմաններում։ Հայաստանի ժողովրդագրության խնդիրը արմատապես լուծելու համար անհրաժեշտ է համադրել քաղաքական եւ մասնագիտական շրջանակների ներուժը՝ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու համար։