«Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ
«Հրապարակը» գրում է. «Ձեր ընդունած հայտարարությանը նոր մարդիկ չեն ավելանում՝ ընդամենը 20 հոգի է ստորագրել, ինչո՞ւ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Հիշեցնենք, որ խոսքն ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկված քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետապնդման, ատելության խոսքին առնչվող հայտարարության մասին է։
«Այդ պասիվությունը պատճառաբանվում է նրանով, որ աշխատանքային խումբը պատասխանատվություն է ստանձնել աշխատել նաև օրենքի նախագծի շուրջ, ուստի հայտարարությանը միացել են նրանք, ովքեր հակված են աշխատանքային խմբում լինել»:
Մեզ ասում են, որ ոչ բոլորն են կիսում ձեր մոտեցումները, ստորագրածները սորոսականների թևն են՝ աշխատել են «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ։ «Ես չգիտեմ, թե որտեղից եք որոշել, որ մեր հայտարարությունը պիտակ կրելու թրենդ է, այնուամենայնիվ, գուցեև այդպես է, և որոշ մարդիկ չեն կիսում հայտարարության մտքերը»: Ձեր կարծիքով՝ իմքայլականների ո՞ր թևն է ստորագրել։ «Ախր, իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո