Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի

Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Հայաստան

Նախագծի նպատակը ՍԴ-ից անկառավարելի դատավորներին հեռացնելն է․ Գոհար Մելոյան

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն իշխանության համար անկառավարելի դատավորներին ՍԴ-ից հեռացնելն է եւ, որպես վերջնարդյունք, խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նշենք, որ Կառավարությունը, երեկ՝ նոյեմբերի 14-ին, հավանություն տվեց այդ օրենքների նախագծերի փաթեթին եւ այն անհետաձգելի համարեց։


Գոհար Մելոյանի խոսքով՝ այս նախագիծն ի սկզբանե ներկայացվեր էր ՍԴ-ի՝ ի դեմս Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող քաղաքական ճնշումների գործընթացի համատեքստում՝ որպես վեջնանպատակ ունենալով ամեն գնով հեռացնել վերջինիս Սահմանադրական դատարանից:

«Ուշագրավ է, որ նախագիծն ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվել ամռանը, սակայն այն հանդիսանում էր Դատական օրենսգրքի և հարակից նախագծերի բավականին ծավալուն փաթեթի մի մաս, և հանրությանը մատուցվում էր նախատեսվող դատաիրավական բարեփոխումների, այսպես կոչված վեթինգի իրականացման համատեքստում: Վեթինգի իրականացման նմանաբնույթ ձևաչաձի վերաբերյալ, այսինքն՝ դատաիրավական օրենսդրության բարեփոխման եղանակի միջոցով, գործող քաղաքական ուժը պայմանավորվածություն էր ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի հետ։

Հիշեցնեմ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի այդ փաթեթում ներկայացված կարգավորումներն ակնհայտ այլընտրանքային շանտաժ էին, որոնք բուռն քննադատություններից հետո բավականին ձևափոխվեցին:

Սակայն արդեն իսկ ուշագրավ է այն հանգամանքը, որ անարդյունք սպառելով հերթական ճնշումների թափը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որին ներգրավվել էին իրավապահ մարմինները, սովորույթի համաձայն թևակոխեցինք հաջորդող փուլը: Հատկանշական է, որ օրակարգում ունենալով օր առաջ ՍԴ-ից անցանակալի դատավորներին մեկուսացնելու հարցը՝ այս նախագիծն առանձնացվել էր դատաիրավական բարեփումների սկզբնական ձևաչափով ներկայացված փաթեթից և երեկ Կառավարության նիստում ներկայացվեց առանձին փաթեթի տեսքով»,- ասաց սահմանադրագետը։

Գոհար Մելոյանը նկատեց, որ անհրաժեշտություն բացակայության պայմաններում՝ այդ նախագծերի փաթեթը համարվեցին անհետաձգելի․ «ՍԴ-ին վերաբերող կարգավորումներ նախատեսող նախագծերն առանձնացվեցին դատաիրավական բարեփոխումների փաթեթից՝ դրանք օր առաջ ընդունելու և որպես հերթական ճնշման գործիք Սահմանադրական դատարանի նկատմամբ կիրառելու միտումով, ինչի մասին վկայում է նաև նախարարի միջնորդությունը՝ այս նախագծերն անհետաձգելի ընթացակարգով քննարկելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը վերջին օբյեկտիվ, անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ գործող սահմանադրական մարմինն է, որը դեռևս անմասն է մնացել գործող քաղաքական ուժի բոլոր պետական մարմինները յուրայիններով համալրելու քաղաքականությունից: Ավելին՝ արդեն իսկ ՍԴ կազմը համալրած յուրայինը, մեր՝ հարկատուներիս հաշվին շահարկելով ՍԴ-ի դատավորին տրված բորոր սոցիալական երաշխիքները՝ ընդհանրապես չի իրականացնում իր սահմանադրական գործառույնթներն ու պարտականությունները, ինչը եւ՛ օրենքի խախտում է, եւ՛ արհամարհանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ուշագրավ է, որ այս վարքագծին գնահատանք չտալով՝ իրենց սահմանադրական պարտականությունը չեն իրականացնում նաև Ազգային ժողովում գործող խմբակցությունները, այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանի պարագայում մեկնարկել և մի շարք ընթացակարգային և բովանդակային կարգավորումների խախտումներով ընդունել էին տխրահռչակ Ազգային ժողովի որոշումը»։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաեւ իրավապահ մարմիններին՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին ներագրավվելուն․ «Ցավալի է՝ իշխանություններն փուլ առ փուլ սպառելով հնարավոր գործիքակազմերը, ՍԴ-ն ոչ կառավարելի դատավորներից մեկուսացնելու եւ որպես վերջնաարդյունք կառավարելի ՍԴ ունենալու գորընթացին ներգրավվեցին նաեւ իրավապահ մարմիններին, որոնց ծավալած գործողություններում թույլ տրվեցին օրենքի և մարդու իրավունքների խախտման դեպքեր: Իհարկե, աբսուրդի թանգարանի նմուշ դարձավ ակնհայտ հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում քրեական գործի հարուցումը, խոսքս՝ իշխանության յուրացման մասին է»։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «Հրայր Թովմասյանը ՍԴ ինստիտուտը գերի է վերցրել», սահմանադրագետը համարեց պոպուլիստական հայտարարություն․ «Շատ ցավալի է, որ նման պաշտոն ստանձնած անձն այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով է հանդես գալիս։ Այստեղ օբյեկտիվորեն Հրայր Թովմասյանը որեւէ կերպ չի կարող գերի վերցրած լինել ՍԴ-ն։ Ես դա գնահատում եմ որպես պոպուլիստական հայտարարություն։ Մեկ տարի Հրայր Թովմասյանին խոշորացույցի տակ պահելով՝ արձանագրվեց այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը պատշաճ կերպով՝ Սահմանադրությանը և օրենքին համապատասխան կատարում է իր պարտականությունները և նախկինում էլ հանդիսացել է օրինապաշտ քաղաքացի։ ՍԴ-ն մեր իրավական պետության վերջին հանգրվանն է, իսկ շարունակվող ճնշումներն ու անլուրջ և ապօրինի գործընթացներն ուղղակի անթույլատրելի են»։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը: