Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի

Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Հայաստան

Վարչապետը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որին նախորդները պատրաստ չէին.Հրանտ Մարգարյան

Ղարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է ասել` ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:

Մարգարյանը նշեց, թե այդ հայտարարությունն ուղղված է ոչ թե ադրբեջանցիներին, ոչ թե աշխարհին, այլ հենց Արցախի ժողովրդին:
«Երբ վարչապետը հայտարարում է` արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, հետո էլ ընդգծում, թե Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը նման բան չի ասել, ենթատեքստն այն է, որ ինքը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել: Ես զարմանում եմ` էլ ինչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի, մյուսներն էլ` ոչինչ, բայց այս անորոշությունը պայքարող, մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ»,-հավելեց Հրանտ Մարգարյանը:

Վերջինիս համոզմամբ` եթե մի ղեկավարություն ուզում է ժողովրդին ոտքի հանել և իրենից թվով, հնարավորություններով ավելի մեծ ուժի հաղթել, պետք է միասնականություն ստեղծի ժողովրդի մեջ, հայրենասիրություն ստեղծի, համախմբի:

«Իսկ հիմա այդպե՞ս է, թե՞ օր օրի պառակտում է, քայքայում է, «սև ու սպիտակ» է, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում է: Իշխանությունները նվաստացնում են բոլորին, ովքեր փորձում են խոսել: Ով հեռուստացույցից երկու անգամ ելույթ է ունենում, թալանի ու կոռուպցիայի հոդված են կպցնում պոչին»,-ասաց Մարգարյանը` նշելով, թե կոռուպցիան ու թալանը այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է պարզվեն, և հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց են քաղաքական միտքն ու խոսքը խեղդելու համար:

Հրանտ Մարգարյանը նշեց`պատերազմի հավանականություն կա: «Մենք պատրաստվու՞մ ենք պատերազմի, թե չենք պատրաստվում, իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե «պարտեցնելու» ենք, որ հաղթենք: Մենք այս ձևով չենք կարող գնալ կռվի և հաղթել: Կռվի պետք է գնանք և հաղթենք, եթե ունենք հզոր բանակ. ի՞նչ է այսօրվա մեր վիճակը` վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որից խոսում են` միայն թալանին ու կոռուպցիային անդրադառնալով, որտեղ նույնիսկ Ապրիլյան պատերազմի նահատակներն են շահարկման նյութ դառնում»,-ասաց նա` նշելով, թե ամենամեծ երևույթը, որ այսօր տեսնում է հասարակության մեջ, վախն է. «Ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց: Այդ վախն այսօր ավելի է կաշկանդում, քան` եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին: Իմ կոչն է` չվախենալ ոչ մի բանից»: