Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի

Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Մամուլ

Համար 1 իշխանավորը կտրվում է իրականությունից՝ տրվելով անուրջներին․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․

«Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական «հերոսը» նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, և հետևանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տասը հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերևս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, և որ օրը ժողովուրդն այլևս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, և չսպասելու, որ այդ տասը հազարը հարյուր հազար դառնա, առավել ևս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ «ժողովրդավարությունը» ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռուն, վարչապետ Փաշինյանը նաև Փարիզում ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, և ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետևանքներով։

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում «արտագաղթը նվազել է 90%-ով»։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել «գողական բարքերի» դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ «պատերին ծեփել և ասֆալտին փռել» բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթև ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների ևս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ):

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեև մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց փորձել բախտը, և պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերևս մոռանալով, որ ինքը եկել է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, և իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի է գումարել և Մելինե Դալուզյանին «պաշտպանության տակ վերցնելու» անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), և ԱԱԾ-ին տրված Սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, և մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետևության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի և ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, և դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, և աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ «Իմ Քայլը» սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ և կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին և նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ «չար» միապետի գահին նոր, «բարի» միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, և պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեև գուցե տարբեր ձևերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլը Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն և հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, և կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, և գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, և անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, և կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլևս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, և արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլևս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ»։