Փաշինյանը խոսեց անկանխիկ դրամաշրջանառությամբ մուրացկանների մասին
«Ինձ մի անգամ պատմեցին, որ կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն: Իր մոտ դրված է համապատասխան սարքը և մարդը, որ ուզում է մուրացիկին փող տա, բջջային հեռախոսով են այդ ամենը անում: Իհարկե, մեր խնդիրը չէ մուրացկաններին էլեկտրոնային ծառայություններ մատուցելը, մուրացկաններ չպետք է լինեն, բայց կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ նոյեմբերի 14-ի նիստում։ Խոսքը վերաբերում էր «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի շուրջ որոշման փոփոխությանը։ Որոշումը ներկայացնելիս, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ թեև հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին պատրաստ է ներկրման, սակայն տեխնիկական խնդիր կա. այդ ՀԴՄ-ները պետք է պարտադիր ունենան POS տերմինալներ: «Բանկերի հետ աշխատելու համար երկար ժամանակ է պահանջվում, և մենք առաջարկում ենք, որ եթե մյուս տեխնիկական պահանջները բավարարված են, ապա POS տերմինալի ֆունկցիան կես տարվա ընթացքում իրականացվի, սրանով հնարավորություն կտանք, որ ներկրվեն ՀԴՄ-ները»,- ասաց Դավիթ Անանյանը: «Ի վերջո, պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու, այնուհետև վերացնելու ռազմավարական խնդիր դրվի, ինչը կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարում: Նա նկատեց, որ բանկային քարտերն էլ իրենց արդիականությունը կորցնում են, և տարածվում է բջջային հեռախոսների հետ բանկային հաշիվը կապելու միտումը»,- իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում