Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, ու այն, ինչ այն ժամանակ էր ասում, տարբերվում է. Վիգեն Ստեփանյան
Չեմ կարծում թե իրավունք ունեմ միանալ նրանց բողոքին, սակայն նրանց կողքին եմ՝ գաղափարապես: Ես չեմ պատրաստվում նստել սառը քարի վրա, սակայն չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը: Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է: Եթե մենք մեր լեզուն, մեր հիմքը, մեր հիմնաքարը չհարգենք, եթե եկեղեցին, պատմությունը չհարգենք, փորձել սակարկումներ անել, սխալ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դերասան Վիգեն Ստեփանյանը:
Հարցին, թե ինչպիսի հանգուցալուծում պետք է ունենա երիտասարդների ակցիան, Ստեփանյանը հայտարարեց, թե չի զարմանում, որ Փաշինյանը հպարտանում է Արայիկ Հարությունյանով. «Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի ազնիվ երիտասարդություն ունենք: Ուղղակի հարց կա՝ եթե Արայիկ Հարությունյանը գնա, ով է գալու: Կադրեր մենք ունենք, սակայն կբերեն «մի մարդու» սկյզբունքով նշանակված մարդուն: Նայեք այսօրվա խորհրդարանը, «Իմ քայլը» ինչ ցանկանա կորոշի՝ անկախ ընդդիմադիրների ցանկությունից»:
Դիտարկմանը, որ ժողովուրդն է որոշողը, Ստեփանյանը նշեց, որ դա ուղղակի կարգախոս է. «Ժողովուրդը, ըստ իս, հիմա հիասթափված է: Եթե հանկարծ արտահերթ ընտրություններ լինեն, վախենամ 25-30 տոկոս հավաքեն»:
Ստեփանյանը չի հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով որևէ բան կփոխվի. «Իմ ոլորտում Մակունցը գնաց Նազենի Բաղդասարյանը եկավ, փոփոխությունները միայն դեպի վատը եղան: Հիմա եկել է Արա Խզմալյանը, ի՞նչ է անելու նա»:
Դերասանը խոսեց նաև «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին՝ հայտարարելով, որ դրան տրամադրված 2,7 միլիոն դրամով երկու ներկայացում հնարավոր կլիներ բեմադրել. «Ֆիլմ են ուզում նկարել սեռափոխված ծանրամարտիկի մասին: Ընդ որում լսեցի, որ ֆինանսավորվել է նրա չեմպիոն լինելու հատվածը: Ծիծաղելի է: Ի՞նչ է առանձին ենք գնալու նայենք: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես»:
Դերասանը հիշեցրեց, որ Մելինե Դալուզյանին զրկել են տիտղոսներից, պահանջել են մեդալները վերադարձնել դոպինգ օգտագործելու համար. «Իսկ ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հայտարարություններին, ապա ասեմ, որ ես առաջին օրվանից սատարել եմ Նիկոլ Փաշինյանին, կողմնակից եմ եղել, բայց ինքս ինձ հո չեմ ստելու: Այն, ինչ նա հիմա ասում է, ու այն, ինչ այն ժամանակ էր ասում, տարբերվում է»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում