Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր Հաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը

Միլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով
Հայաստան

Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը. բաց նամակ ՀՀ օրինագծի առթիվ

ԵՊՀ դասախոսներն իրենց բաց նամակն են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով:


Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջաց­րեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա արտահայտվեց բազմաթիվ հրապարակումներով, մամլո ասուլիսներով, տարբեր լրատվամիջոց­նե­րով բարձրաձայնված քննարկումներով: Զարմանքով արձանագրում ենք, որ օրենքի նախագծի խոցելիության բազմաթիվ մատնանշումներից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարը, բոլոր իրավասու և շահագրգիռ կողմերի քննարկումներ հրավիրելու փոխարեն, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ չի պատրաստվում որևէ զիջման գնալ սկզբունքային հարցերում:


Նախագիծն ունի բազմաթիվ անընդունելի և վտանգավոր դրույթներ, որոնցից հատկապես մի քանիսին ցանկանում ենք հրավիրել ձեր ուշադրությունը.

ա) Օրենքի նախագծի անվանումն իսկ անընդունելի է, քանի որ չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող երկու այնպիսի ոլորտ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունն ու գիտությունը:

բ) Ներկայացված նախագիծը, հիմնականում կարևորելով բարձրագույն կրթության խնդիրները (որոնք որոշ դեպքերում հակասում են արդեն գործող օրենքների դրույթնե­րին), անտեսում է գիտությունը, սահմանափակ տեղ հատկացնելով գիտական գործու­նեութ­յան կազմակերպման ու կանոնակարգման հարցերին: Հատկանշական է, որ 42 էջից բաղկացած օրենքի նախագծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վե­րա­բերում է կես էջից էլ պակաս՝ ընդամենը 11 տող: Ոչնչով հիմնավորված չէ ՀՀ Գիտու­թ­յուն­ների ազգային ակադեմիայի մասին 2011 թ. ընդունված օրենքի չեղարկումը:

գ) Որևէ կերպ արդարացված չեն դոկտորական ատենախությունների պաշտպա­նութ­յան վերացման և թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեց­նե­լու դրույթները: Դրանով և´ սահմանափակվում է գիտական արդյունավետությունը, և´ խախտ­վում է Եվրասիական միության անդամ երկրներում գործող միասնական գիտական համակար­գը: Հավելենք, որ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն):

դ) «Բարձրագույն կրթության մասին» գործող՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի օրենքում առկա է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդ­ման դրույթը:

Ներկայացված նախագծում կարևորագույն այս դրույթը լիովին բացակա­յում է: Մինչդեռ, առավել քան համոզված ենք, որ ազգային պետության կերտման արդի փուլում, երբ առաջնահերթ տեղ պետք է հատկացվի աճող սերնդին ազգային արժե­համակարգով դաստիարակելուն, մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատ­մության ուսումնասիրությունը պետք է պատշաճ տեղ գտնի մեր կրթահամակարգի բոլոր մակարդակներում:

Բուհերում հայագիտական առարկաների ուսուցումն ազգային անվտանգության խնդիր է, նաև անհրա­ժեշտ է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման ժամանակակից միտումները, դրան­ցում էթնիկության, ազգային ինքնության ու ինքնագիտակցության վերաբերյալ խնդիր­ների կարևորումը:

ե) ԿԳՄՍ նախարարը և նախագիծը ներկայացնողները մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում, մինչդեռ, չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում: Օրինակ, նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից (այսօր գործող օրենքով դեկաններն ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդ­ներում):

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք.

1. նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը,

2. մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բարձրագույն կրթության և գիտության զարգացման տեսլականը, հայեցա­կարգային մոտեցումները, որոնցից և պետք է բխեն օրենսդրական կարգավորումները: