ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը
Քիչ առաջ եղավ համատեղ նիստ և նիստում պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն ընդամենը երեք դեմով որոշում կայացրեց, որ պետք է միանա ուսանողական շարժմանը և գործադուլ հայտարարեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
Նա նշեց, որ սա նախազգուշական գործադուլ է և ինքնանպատակ չէ: «Մենք՝ դասախոսներս, գործադուլը հայտարարում ենք ի պաշտպանություն ուսանողների: Մեր ուսանողների դասադուլի հետևում չկա ոչ մի քաղաքական ուժ, նրանք ինքնաբուխ են ձեռնարկել ակցիան, և ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը` հրապարակ նետած այդ նախագծի աշխատանքային տարբերակով»,-ասաց նա և նշեց, որ այսօրվա գործադուլը ևս հարկադրված է:
Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ԵՊՀ-ում ընդհանրապես չի քննարկվում նախարարի հրաժարականի հարց, այլ խոսքը «Հայոց լեզու» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու դրույթի մասին է: Նա նշեց, որ իրենք համալսարանում վաղուց արդեն նոր ծրագրերով, մեթոդներով են «Հայոց լեզու» դասավանդում: «Այս ընթացքում խոսում են այնպիսի մարդիկ, որոնք իրազեկ չեն, և հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե հայագիտական ամբիոնները զբաղվել են ձրիակերությամբ: Հայագիտությունը չի գտնվում արկածախնդիրների, պատահական մարդկանց, մաֆիոզների ձեռքում»,-ասաց նա:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության գրավական է, և եթե անգամ ձևական լինի «Հայոց լեզվի» ուսուցումը համալսարանում, պետք է լինի: «Հեռու հայոց լեզվից, ձեռքներդ հեռու հայոց լեզվից և հայ գիտնականներից, հայագետները շատ լավ գիտեն իրենց անելիքը, հայագիտությունը վստահելի և ապահով ձեռքերում է»,-ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում