Իշխանավորները որոշել են օրենքով պայքարել ընդդիմադիր մամուլի դեմ
«Իրատես» թերթը նգրում է.
«Այն, որ ցանկացած իշխանության քիմքին էլ հաճելի չէ ընդդիմադիր մամուլը, նորություն չէ, բայց մերօրյա իշխանավորները որոշել են օրենքով պայքարել հակաիշխանական թերթերի դեմ։ Վերջին շրջանում իշխող թևի պատգամավորները լրագրողներին հաճախ են հարցնում, թե այս կամ այն թերթը ով է ֆինանսավորում, ինչ ֆինանսական աղբյուրներից են օգտվում, իսկ երբ չեն ստանում իրենց հարցերի պատասխանները, «սպառնում» են. «Հեսա օրենք ենք ընդունելու, ու ամեն ինչ պարզվելու է»։
Դեմ չենք, թող օրենք էլ ընդունեն, հերթական վերահսկողական լծակն էլ իրենցով անեն, բայց մի դրույթ, այդուհանդերձ, պիտի այդ օրենքում ամրագրեն։ Օրենքը պիտի հետադարձ ուժ ունենա և պարզի, թե նախկինում խիստ ընդդիմադիրի համարում ունեցող որոշ թերթեր քանի «մոր կաթ» էին ուտում ու քանի ֆինանսական հովանավոր ունեին։ Թող պարզեն, մենք էլ իմանանք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim