Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նոյեմբերի 11-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաեւ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ. 867 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 145 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել եւ վերսկսվել է 127478 կատարողական վարույթ, կարճվել եւ ավարտվել է 133817 կատարողական վարույթ:
Զեկուցվել է, որ հոկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 855 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձեւակերպումներ կատարելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաեւ նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել եւ սպասարկվել 6778 քաղաքացի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված թերացումները բացառելու եւ աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim