Ամենուրեք՝ կիսատ-պռատություն
«Հրապարակ»-ը գրում է․
«Ամենուրեք կիսատ-պռատության, անկազմակերպ գործելաոճի, սկսածն ավարտին հասցնել չկարողանալու հետ գործ ունենք։ Մի միտք ասվում է, ապա դրա մասին մոռանում են, ընդ որում՝ մոռանում են ոչ միայն ասողները, այլեւ լսողները, եւ անցնում ենք առաջ։ Այլեւս ո՞վ է հիշում անցումային արդարադատության կամ վեթթինգի մասին։ Իսկ այդ՝ օրեր շարունակ հանրությանը ցնցած գաղափարներն այդպես էլ մնացին որպես օրվա բեմականացում եւ անցան պատմության գիրկը։
Մենք՝ քրեական քրոնիկային աչալրջորեն հետեւող լրագրողներս, անգամ շատ քրեական գործեր մոռացության ենք մատնել եւ չգիտենք, թե դրանք ինչ ճակատագիր ունեցան։ Մի բան է միայն հայտնի, որ ոչ մի գործով չկա անգամ առաջին ատյանի դատավճիռ։ Իսկ ինչքա՜ն այլ խոստումներ են հնչել այս մեկ տարվա ընթացքում, որոնց մասին ոչ ոք չի հիշում։ Է՛լ տնտեսական հեղափոխություն, է՛լ օտար երկրների համար աշխատող գործակալների բացահայտում, է՛լ գողերին ու գողականներին արմատախիլ անելու մտադրություն, սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու վճռականություն, դատավորներին փոխելու եւ դատական համակարգը բարեփոխելու կամք։
Բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ այնտեղ, որտեղ նոր իշխանությունը հասել է իր վերջնանպատակին, ոչ մի տեղաշարժ չկա։ Ասենք՝ նույն կրթության նախարար Արայիկ Հարությունյանը կյանքի գնով հասավ նրան, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Սիմոնյանը փոխվեց, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աշխատանքից ազատեց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին։ Հետաքրքրվեք՝ կա՞ արդյոք ԵՊՀ-ում որեւէ դրական տեղաշարժ։ Արդյոք բժշկական կենտրոնն ավելի լա՞վ է սպասարկում հանրությանը։ Բոլորովին։ Եթե չասենք՝ հակառակը։ Իսկ որտե՞ղ կա դրական տեղաշարժ։ Արդյոք քաղաքացին տեսնո՞ւմ է այդ փոփոխությունները։

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim