ՄԻՊ գրասենյակը՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին
168.am-ը գրում է․
«Քանի որ գործը դատական քննության փուլում է, այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել: Իսկ փաստաբանների հետ մենք պարբերական կապի մեջ ենք»,- 168.am-ի՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքի մասին հարցին ի պատասխան՝ ասացին Մարդու իրավունքների պաշտպանի Հանրային կապերի բաժնից:
168.am-ի հարցին, թե փաստաբանները հայտնել են, որ այս հարցով դիմել են ՄԻՊ-ին ավելի քան մեկ ամիս առաջ՝ ինչո՞ւ արձագանք չկա, պատասխանեցին. «այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել: Կարող եմ ասել, որ փաստաբանների հետ պարբերական կապի մեջ ենք, ցանկացած հարց իրենց հետ քննարկվում է: Նաև հաշվի առնելով պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ ավելի մանրամասն չեմ կարող ասել»:
Մեր դիտարկմանը, թե փաստաբաններն ասում են, որ ՄԻՊ-ից մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել, ասացին.
«Նորից եմ ասում այն, ինչի մասին այս պահին տեղյակ եմ: Եթե ավելի մանրամասն ինֆորմացիա եք ուզում, ապա պետք է սպասեք, երկուշաբթի օրը նորից քննարկենք, տեսնենք՝ ինչ ունենք, փոխանցենք, այս պահին այսքանը կարող եմ ասել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասել էին, որ Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հոր՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտնել էր, որ այս հարցի կարգավորման համար դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց արձագանք դեռևս չեն ստացել:
Այսօր էլ փաստաբաններից Արամ Օրբելյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքն իրավաչափ չէ»։

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim