Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են
Հայաստան

Ի՞նչ նորմեր կգործեն շարժական առեւտրային կետերի համար

Շարժական առեւտրային կետերն անհավասար պայմաններում են սննդի այլ օբյեկտների, նույն սրճարանների համեմատ, որոնք հարկեր, վարձ են վճարում, աշխատողներ են վարձում։ Ուստի, նրանց համար կսահմանվեն տուրքեր եւ տեղի վարձ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 8-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ իրենք՝ տնտեսվարող սուբյեկտները, ողջունում են կատարվելիք փոփոխությունները, քանի որ դրանք պարզություն կմտցնեն նրանց գործունեությունում, իսկ հարաբերությունները կկարգավորվեն օրենքով։ «Փոփոխությունները թույլ կտան Երեւանի ավագանուն առարկայորեն կարգավորել նման տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը»,- նշել է նա։ Պատգամավորն ընդգծեց, որ տուրքը կլինի 50 հազար դրամի սահմանում, տեղի վարձը կտարբերվի՝ կախված այն բանից, թե քաղաքի որ շրջանում կկանգնի մեքենան։ «Տեղերը կլինեն քաղաքի տարբեր մասերում, նախատեսված կլինեն միայն շարժական առեւտրի կետերի համար։ Հատուկ գծված գոտիներում այլ փոխադրամիջոցների կայանման պարագայում այդ փոխադրամիջոցները կտարհանվեն։ Բնականաբար, կլինեն սահմանափակումներ, թե ինչ գործունեություն է ծավալվելու։ Օրինակ, կասկածելի մերսման սրահները ավտոմեքենաներում կարգելվեն։ Օրենքը կընդունվի, ամենայն հավանականությամբ, եկող տարի»,- ասաց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ վերահսկողությունը կարեւոր է նաեւ նրանով, որ երբ այն չկա, յուրաքանչյուր սննդային թունավորման դեպքում մեղադրվում են հենց պետական կառույցները։ «Քաղաքի իշխանությունները հիմա հնարավորություն չունեն սահմանափակելու անգամ ալկոհոլի վաճառքը նման տնտեսվարող սուբյեկտների կողմից դպրոցների եւ մանկապարտեզների մոտ»,- ավելացրել է պատգամավորը:


Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նշել է, որ նման առեւտրային կետերի գործունեությունը սահմանափակ կլինի ժամանակի եւ տարածության մեջ: «Օրինակ, շարժական առեւտրային կետերի գործունեությունը անհնար կլինի կենտրոնական հրապարակներում, մշակութային-պատմական նշանակության վայրերում: Բացի այդ, սահմանափակ կլինի աշխատանքային ժամը՝ մինչեւ 23:00-ը: Կարեւոր է նշել նաեւ, որ ավտոմեքենաների գույնը ներդաշնակ կլինի քաղաքի ճարտարապետական տեսքին»,- նշել է նա: Քաղաքապետի խորհրդականը հավելել է, որ կգործի էլեկտրոնային հարթակ, որի օգնությամբ թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտները կկարողանան գրանցել իրենց տեղը: «Կոնկրետ նորմեր կսահմանվեն Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ, սակայն վճարների մասով, ամենայն հավանականությամբ, եռօրյա ռեժիմ կսահմանվի, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան ամրագրել այս կամ այն տեղը 3 օրով, ապա էլեկտրոնային տեսքով կրկին այն ամրագրել: Վճարման չափը կսահմանվի խորհրդի նիստի արդյունքներով»,- եզրափակել է քաղաքապետի խորհրդականը:

Երեւանում գործում է նման 47 ավտոմեքենա: Շարժական առեւտրային կետերի գործունեության կարգավորման նպատակով Երեւանի քաղաքապետարանը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Քաղաքի իշխանությունները կոչ են արել խուսափել շարժական առեւտրային կետերի գնումից եւ շահագործումից, քանի որ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո դրանք կարող ենք չհամապատասխանել նոր ստանդարտներին, ինչի հետեւանքով նրանք, ովքեր նման ավտոմեքենաներ են շահագործում, կարող են վնասներ կրել: