Վրաստանն ու Հայաստանն անցնում են օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին
Նոյեմբերի 8-ից Վրաստանն ու Հայաստանը կանցնեն օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությանն առընթեր «Սակաէրոնավիգացիա» ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ծրագիրը ենթադրում է Վրաստանի եւ Հայաստանի տարածքներում օդանավերի կողմից ազատ երթուղիների օգտագործման հնարավորություն՝ միայն մուտքի եւ ելքի կետերի նշմամբ: Ընտրված երթուղիները կնշվեն որպես Հարավային Կովկասի օդային տարածքի ազատ երթուղիներ (Free Route Airspace in South Caucasus Area, FRASC): Դա նշանակում է, որ առկա ավիացիոն երթուղիների փոխարեն դրանք կկարողանան թռչել ուղիղ հետագծով:
Ինչպես նշել է «Սակաէրոնավիգացիա»-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին, այժմ Free Route Airspace համակարգը ծածկում է Եվրոպայի օդային ամբողջ տարածքի երեք քառորդ մասը:
«Ուրախ եմ, որ Անդրկովկասում առաջինն ենք, որ ներմուծեցինք երթուղիների ազատ ընտրության համակարգը, եւ արդեն այսօր մենք սկսում ենք այդ հայեցակարգի երկրորդ փուլը: Մենք հնարավորություն ենք տալիս ավիաընկերություններին, որոնք մեկ երթուղով կարող են հատել Վրաստանը եւ Հայաստանը, ընտրել տեղափոխության ամենակարճ ճանապարհը, խնայել ժամանակն ու վառելիքը եւ, հետեւաբար, ավելի արդյունավետ ծախսել գումար: Սա բավականին բարդ առաքելություն է, եւ ես ուրախ եմ, որ մեր թիմը հաջողությամբ է հաղթահարել այդ գլոբալ մարտահրավերը»,- ասել է նա:
«Սակաէրոնավիգացիա»-ն ծրագիրն իրականացնում է Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության՝ ARMATS-ի հետ: Երկու պետությունների իշխանությունները սկսել են այդ ուղղությամբ աշխատանքները դեռեւս 2017-ին:
Վրաստանը միացել է ազատ օդային երթուղիների ներդրման մասին օդային անվտանգության եվրոպական կազմակերպության նախաձեռնությանը 2017-ին: Համաձայն կազմակերպության գործողությունների ծրագրի՝ ազատ օդային երթուղիները կներդրվեն ամբողջ Եվրոպայում արդեն 2022-ին:

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim