Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են
Հայաստան

Հայաստանը կկարգավորի ծխախոտային գործունեությունն օրենսդրության համաձայն. առողջապահության նախարարություն

Հայաստանը ծխախոտային գործունեությունը կկարգավորի համաձայն սեփական ազգային օրենսդրության եւ տեխնիկական կանոնակարգի։ Այս մասին եվրասիական ինտեգրման եւ տարածաշրջանային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ընթացքում նոյեմբերի 8-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ համաձայն ԵՏՄ օրենսդրության, ծխախոտի տուփի 50 տոկոսը պետք է ծածկված լինի հատուկ տեղեկատվությամբ, որը զգուշացնում է առողջության համար ծխելու վնասի մասին, իսկ մյուս կողմից՝ նկարով, որտեղ ցուցադրվում են ծխելու հեռեւանքները։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի օրենսդրությամբ այդ ցուցանիշը կազմում է միայն 30 տոկոս, եւ հայկական ծխախոտների վրա նման նկարներ չկան։ Արդյունքում, ինչպես նշեց փոխնախարարը, առաջանում են հակասություններ ԵՏՄ օրենսդրության եւ տեխնիկական կանոնակարգի հետ։

Միեւնույն ժամանակ, նշվել է, որ հայկական կողմը, խորհրդարանի կողմից ծխելու դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնության հավանության արժանանալուց հետո, 2024 թվականին, ըստ էության, մեքենայորեն անցնելու է այն պահանջներին, որոնք նշված են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում, եւ ծխելու վնասի մասին գրառումը ծխախոտի տուփերի վրա կծածկի արդեն ոչ թե 30, այլ դիմերեսի 50 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փոխնախարարը, հայկական կողմը չի պատրաստվում դիմել «սպառողին վախեցնող» նկարների եւ նախատեսում է սահմանափակվել միայն նախազգուշական գրառմամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք: Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի:

Ընդ որում, կառավարությունում քննարկումների արդյունքում մի շարք սահմանափակումների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: Այսպես, 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ծխախոտային արտադրանքի, ինչպես նաեւ լոգոների, ապրանքանշանների եւ այլ նշանների ցուցադրման սահմանափակումները, որոնք ծխախոտի փաթեթավորման վրա ներկայացնում են արտադրանքն ու արտադրող ընկերությանը: Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է արգելել պաստառների վրա, հանրային տրանսպորտում եւ մեդիատարածքում ծխախոտային արտադրանքի գովազդը:

Բացի այդ, նախատեսվում են ծխելու սահմանափակումներ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում: Արգելքներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար. սկզբում ծխելը կարգելվի փակ հանրային տարածքներում՝ 2021 թվականի մարտի 15-ից, ինչից հետո արգելքներն աստիճանաբար կտարածվեն կիսափակ տարածքների վրա։ Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։ Տվյալ օրենսդրական նախաձեռնության խնդիրը, ՀՀ Առողջապահության նախարարության վստահեցմամբ, թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը, կրճատվի այն վնասը, որը պատճառվում է շրջակա միջավայրին ծխախոտի ծխից, եւ օգնել հրաժարվել այդ վնասակար սովորությունից: