Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
thegreekcurrent.simplecast.com հունական կայքն անդրադարձել է անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու պատմական քվեարկություն է անցկացրել, որոնցից առաջինով գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Հայոց, Հունական և Ասորական ցեղասպանությունները, իսկ երկրորդով որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար:
Աղբյուրը նաև նշել է, որ այս զարգացումների մասին խոսել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim