Ալավերդու պղնձաձուլարանը ՎՏԲ-ն նվիրել է Նորիկ Պետրոսյանի փեսային. շտապում են
«Իրատես» թերթը գրում է.
«Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:
«Գործարքի գնի մասին տեղեկություն չունենք, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՎՏԲ-ն գործարանի ակցիաների արժեքը գնահատել է զրո դրամ: Ստացվում է՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՎՏԲ-ն Ալավերդու պղնձագործարանը պատրաստ է նվիրելու կառավարությանը, իրականություն է դարձել: ՈՒղղակի անհասկանալի է, թե ինչու է կառավարության փոխարեն ՎՏԲ-ն ընտրել «Թեղուտում» բաժնեմասեր ունեցող Պետրոսյանի փեսային»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա ասաց նաեւ, որ պղնձաձուլարանի վաճառքի կամ նվիրատվության գործարքի հապճեպությունը կարող է կապված լինել Լոնդոնում ընթացող դատական գործընթացի հետ, որտեղ «Վալլեքսը» հաջողություններ է գրանցում. «Հնարավոր է այնպիսի դատավճիռ լինի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ բանկին անցնելու որոշումը հարցականի տակ հայտնվի: Հենց այդ պատճառով էլ բանկը շտապում է իրենով անել «Վալլեքսի» տարիներ առաջվա գրավադրումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim