Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են
Հայաստան

Ինչու է արգելք դրված Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա

Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու խնդիրներ դեռ կան: Այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Սեդրակին արգելված է տեսակցել հոր հետ»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտանիքի մյուս անդամները կարողանում են տեսակցել ՀՀ երկրորդ նախագահին, արգելք է դրված միայն Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա:

Արգելքի հիմնավորումների մասին տեղեկանալու համար 168.am-ը խոսեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի ներկայացուցչի հետ: Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին, որ հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Դուք պետք է զանգեք վարույթն իրականացնող մարմնին, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կալանավորված անձ է, իր դեպքում վարույթն իրականացնող մարմինն է արգելքներ դնում»,- տեղեկացրին ՔԿԾ-ից:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով 168.am-ը դիմեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին: Պարզվում է՝ տեսակցության արգելք դնելու հարցն այս պահին ՀՔԾ լիազորություններից դուրս է:

«Դա պիտի դատարանից ճշտեք, որովհետև հիմա գործը դատաքննության փուլում է, արդեն մեր իրավասությունը չէ: Եթե արգելում են, իրենք պիտի արգելեն: Դա իրենց իրավասության շրջանակում է»,- ասաց Օհանջանյանը:

Հետո դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը ևս մեզ ասաց, որ հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատական պրոցեսներին չի խառնվում: Դա մեր լիազորություններից դուրս է: Իմ իրավասություններից դուրս է որևէ մեկնաբանություն տալը»,- ասաց Խաչատրյանը՝ մեզ հորդորելով խոսել դատախազության կամ Քոչարյանի փաստաբանների հետ:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է:

«Դա նախաքննական մարմնի, քննիչի գործառույթն է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Կրկին կապ հաստատեցինք Հատուկ քննչական ծառայության հետ: Մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը կրկնեց, որ տեսակցության արգելքի հարցն իրենց իրավասության մեջ չի մտնում:

«Փորձեք ճշտել ընդհանուր իրավասության դատարանից: Ամեն դեպքում մեր իրավասության շրջանակում չի: Հաստատ մեր իրավասության շրջանակում չէ: Արդեն նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ գնացել է դատարան: Այսինքն՝ հիմա գործը դատաքննության փուլում է, և այդ ամբողջ հարցն իրենց իրավասության տիրույթում է»,- ասաց Օհանջանյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի հեռախոսահամարը չէր պատասխանում:

168.am-ը խոսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ: Փաստաբանն ասաց, որ երբևէ որևէ հիմնավորում Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին պաշտպանական թիմը չի ունեցել:

«Ռեալ պատճառաբանություն չենք ունեցել երբեք: Նախկինում ամբողջ ընտանիքի մասով կար արգելք, միջնորդեցինք, իր (Սեդրակ Քոչարյանի) մասով միջնորդությունը մերժվեց, մյուսների մասով՝ բավարարվեց»,- ասաց Խուդոյանը՝ ավելացնելով, որ տեսակցության արգելքը մնացել է նախաքննության փուլից:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյանը, ասաց, որ տեսակցության արգելք սահմանելու հիմքերի մասին տեղեկություն ստանալ կարող ենք Քրեակատարողական ծառայությունից: Բայց, ինչպես արդեն նշել ենք, Քրեակատարողական ծառայությունից 168.am-ին ասել էին, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է, և ուղղորդել էին նախաքննական մարմին:

Այդուամենայնիվ, փաստաբան Ալումյանը որոշ պարզաբանում տվեց. «դեռևս երբ պարոն Քոչարյանն առաջին անգամ կալանավորված էր և գտնվում էր Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, քննիչը նրա տեսակցություններն արգելելու մասին մի որոշում էր կայացրել: Հետո մնացած հարազատների հետ արգելքը բացեցին, բացառությամբ Սեդրակ Քոչարյանի»:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ էր դա պայմանավորված, Ալումյանը պատասխանեց, որ ոչ մի հիմնավոր փաստարկ այդ մասով չի լսել և չի տեսել որոշման մեջ:

Ալումյանն ասաց, որ, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել, տեսակցության արգելքի հարցն արդեն պետք է սպառված լիներ: Բայց հաջորդ 2 կալանավորման դեպքում էլ այդ արգելքը շարունակվել է:

«Այսինքն՝ արգելքը պետք է գորություն չունենար: Այնուամենայնիվ քրեակատարողական հիմնարկն արդեն երրորդ անգամ կալանավորելիս էլի կիրառեց այն հին արգելքը: Դրանից հետո գործը գնաց դատարան, բայց էլի գործում էր քննիչի կիրառած արգելքը, թեև դա ակնհայտ ոչ իրավաչափ էր, քանի որ դատարանը պիտի այդ արգելքը կիրառի կամ չկիրառի, քանի որ գործը հիմա գտնվում է դատարանի վարույթում»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այս հարցի կարգավորման համար վաղուց դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, բայց այդ առումով տեղաշարժ դեռևս չկա: