Արայիկ Հարությունյանը հատեց կարմիր գիծը, մեր ինքնությունը չպետք է վտանգի տակ լինի․ ՀՅԴ-ական երիտասարդներ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է իրեն որպես նախարար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։
«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործընթացում իրեն չի արդարացրել»,-նշեց նա։
Արգիշտի Գեւորգյանի խոսքով՝ իրենց ամենից շատ վրդովվեցրել է պետական բյուջեից «Մել» ֆիլմի ֆինանսավորումը․ «Այս նախաձեռնությունը սկսել է, երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ պետական բյուջեից ֆինանսավորել է «Մել» ֆիլմը։ Ֆիլմը մարզիկի, ծանրորդի մասին չէ, ֆիլմի ռեժիսորն իր հարցազրույցում ասել է, որ այն սեռափոխվածության մասին է՝ թե ինչպես եղավ, ինչ բարդություններ եւ դժվարություններ կար։ Ես եւ իմ ընկերները՝ որպես հարկատուներ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մենք հարկեր չենք տա, եթե այդ հարկերը պետք է ուղղվի սեռափոխվածների մասին ֆիլմեր նկարելուն։ Մեր ազգը շատ հերոսներ ունի, որոնց մասին միանշանակ կարելի էր շատ լավ ֆիլմեր նկարել եւ ուղերձ հղել երիտասարդներին ու ժողովրդին։ Սեռափոխված եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարդու մասին ֆիլմ ֆինանսավորելը պարոն Հարությունյանի խայտառակությունն է։ Շատ ֆինանսավորումներ կա, որ չենք հասկանում, սակայն «Մել» ֆիլմը լցրեց մեր համբերության բաժակը»։
ՀՅԴ երիտասարդների համար հասկանալի չէ, թե ինչ ուղերձ է հղվում ֆիլմի ֆիանանսավորմամբ․ «Ես ի՞նչ ուղերձ եմ ստանում «Մել» ֆիլմից, ի՞նչ ուղերձ եմ ստանում Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի ուենցած ներկայացումից, երբ ինքը՝ ԿԳՄՍ նախարարն էլ է ասում՝ դեռ հանձնաժողովի կողմից պետք է պարզվի՝ արվեստ էր, թե ոչ»։
Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչայնի օրոք կրթության ր գիտության ոլորտը վատ վիճակում է եղել, ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչն արձագանքեց․ «Պետք չէ ամեն ինչ տանել նրան, որ նախկինները վատ էին, հիմա լավ է։ Մենք դեմ ենք մեր հարկերով «Մել» ֆիլմի նկարահանմանը, ի՞նչ կապ ունի սա նախկին նախարարների կամ Լեւոն Մկրտչյանի հետ, Լեւոն Մկրտչայնի օրոք այդպիսի ֆիլմ չի նկարվել»։
Նա պնդեց՝ իրենց ակցիաները շարունակվելու են մինչեւ այն պահը, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա․ «Մեր թիվը գնալով մեծանում է, այսօր այստեղ ենք մնալու»։
ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները դեմ են նաեւ «հայոց լեզուն», «հայոց պատմությունը» բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելուն․ «Կրթության ոլորտում դեմ ենք հայագիտական առարկաների դուրս բերմանը։ Մեր մոտ տպավորություն կա, որ Արայիկ Հարությունյանը հայ, ազգային, հայ եկեղեցի տերմինների հետ խնդիր ունի, նույնիսկ իր հարցազրույցներում քմծիծաղով է վերաբերում։ Մեզ համար սա անընդունելի է, ՀՀ-ում կան արժեքներ, ավանդույթներ, որոնք ՀՀ քաղաքացիները պարտավոր են կրել եւ հարգել դրանք։ Արայիկ Հարությունյանը հատեց կարմիր գիծը, երբ այդ ավանդույթներին դեմ գնաց։ Մենք կողմ ենք ունենալ զարգացած կրթական համակարգ, մշակույթ, բայց մեր հայի տեսակն ու ինքնությունը չպետք է վտանգի տակ լինի»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո