Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս

ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է
Հայաստան

Freedom House-ը ոչ օբյեկտիվ տվյալներ է ստացել. Մեդիա պաշտպան

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը (Freedom on The Net 2019): Այս մասին տեղեկացնում է «Մեդիա պաշտպանը»:

Իրավապաշտպան կազմակերպությունը ուսումնասիրել է համացանցի ազատությունը 6 տարածաշրջանների 65 երկրներում։ Հայաստանը ստացել է 76 միավոր և մշտադիտարկված երկրների ցանկում հայտնվել 8-րդ հորիզոնականում։ Արդեն երկրորդ անգամն է, ինչ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին։ 2018 թվականի զեկույցում ևս Հայաստանը ազատ երկրների շարքում է եղել։«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունները չեն համընկնում Freedom House-ի դիտարկումների հետ։ Պետք է նշել, որ համացանցային մամուլը 2018-2019 թվականներին աննախադեպ թվով դատական հայցեր է ստացել, թվով՝ 91։

2018-2019 թվականներին քրեական գործեր են հարուցվել համացանցում գործող էջերի նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես «Ֆեյք», անգամ տեղի է ունեցել ձերբակալություն։Այս ժամանակահատվածում ուժայինները մուտք են գործել բացառապես համացանցում գործող Yerevan.today և Aysor.am լրատվականների խմբագրություններ, առաջինի դեպքում առգրավվել է լրատվականի տեխնիկան։

Վերջին շրջանում ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները և որոշ հրապարակումների համար անգամ լրագրողները կանչվել են ՀՔԾ, որպեսզի բացահայտեն հոդվածի իրենց աղբյուրները։ Խոսքը, մասնավորապես, Hayeli.am և Armlur.am կայքերի գլխավոր խմբագիրներին է վերաբերվում։

ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան գրառման համար հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն։ Վարդուհի Իշխանյանը մերժել է հրավերը, որից հետո՝ շուրջ 15 րոպե, նրա բնակարան մուտք գործելու փորձ է եղել, որպեսզի նա ինչ-որ թղթեր ստորագրի։

Առցանց մամուլում գործող լրատվականները պարբերաբար բաժանվում են սևերի և սպիտակների, յուրայինների և ոչ յուրայինների։ Մասնավորապես, հարձակում էր տեղի ունեցել Hayeli.am-ի վրա։ Մի խումբ երիտասարդներ ակումբի արտաքին պատին ձվեր էին նետել, վիրավորական պաստառներ փակցրել, ապա՝ հայտարարել, որ եթե դուռը բաց լիներ, նույնը ներսում էին անելու։

2018 թվականի երկրորդ կեսին, պետական մակարդակով Ֆեյսբուքից 81 օգտատիրոջ անձնական տվյալներ ստանալու փորձ է արվել։ Ինչպես նշել է մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է»։

Այս տվյալները հաշվի առնելով՝ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը եզրակացնում է, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան գործող և հայաստանյան ցանցը մշտադիտարկող կազմակերպություններից ոչ օբյեկտիվ տվյալներ է ստացել, որոնք էլ ազատ համացանց ունենալու մասին զեկույցի հիմք են հանդիսացել։