Կադրային ջարդ՝ քաղաքապետարանում
Երեւանի քաղաքապետարանում հին կադրերից ազատվելու հին ձեւն են կիրառում՝ ատեստավորումը։ Նրանց առաջարկվում է ինքնակամ ազատման դիմում ներկայացնել, հակառակ դեպքում՝ իրենք կազատեն աշխատանքից։ Մասնավորապես՝ վարչական շրջաններում բազմաթիվ աշխատողներ են կրճատվում։ Վերջերս էլ Աջափնյակի նախկին աշխատակիցներից բողոք էինք ստացել կադրային ջարդի վերաբերյալ։
Աջափնյակի թաղապետ Գեւորգ Բաբայանը «Հրապարակ»-ին ասաց, որ իրենց մոտ ատեստավորման փուլն անցել է, թեպետ կրճատումներ եղել են։
«Հերթական ատեստավորումն եղել է, կարծեմ 35 հոգի էին ատեստավորման ենթակա, բոլորն էլ ատեստավոումը շատ հաջող հանձնել են ու անցել են։ Հաստիքացուցակի փոփոխություն է եղել ընդհանուր քաղաքապետարանում՝ բոլոր վարչական շրջաններում, որի արդյունքում կրճատումներ եղել են»,-նշեց թաղապետը։
Նրա խոսքով՝ 18 հաստիք կրճատվել է․ «Դրանցից 9 հաստիքը թափուր էր։ Մեր աշխատողները, բոլորն էլ մեզ համար թանկ են, թեկուզ կրճատվողները, բայց հաստիքն ուռճացված էր շատ, 18 հաստիք կրճատվել է, բայց մի քանի հաստիք ավելացել է։ Ընդհանուր առմամբ կա 117 հաստիք, հիմա կա 107 հաստիք»։
Նույն իրավիճակն էլ Շենգավիթի թաղապետարանում է։ Ատեստավորման արդյունքում ազատվել է 1 աշխատակից, այդ գործընթացն էլ շարունակվում է։
Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ վերջին շրջանում էլ 9 հաստիք կրճատվել է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո