Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է հանդես եկել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաեւ դեմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին՝ հաստատելով, որ այս երկու նախաձեռնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյային։
Վարչակազմն անհանգստացած է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակմանն ի պատասխան անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն իր ձեռքերը եւ կկրճատեն Թուրքիայի գործողությունների հետ կապված ԱՄՆ-ի լուծումների տարբերակները, ասել է պաշտոնյան։ Նա չի նշել՝ պատրաստվում է արդյոք նախագահ Թրամփը վետո դնել օրենսդրական նախագծի վրա։
Բանաձեւը ենթադրում է Թուրքիայի բարձրաստիճան անձանց դեմ պատժամիջոցների սահմանում եւ ԱՄՆ նրանց մուտքի արգելում։ Այն նաեւ արգելում է Սիրիայում օգտագործելու համար Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնիկայի փոխանցումը, եւ դրա համար կպահանջվի, որ Պենտագոնն ու Պետդեպը ներկայացնեն «Իսլամական պետության» վերածննդի կանխման ծրագրեր։
Պաշտոնյայի խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն այն պահին, երբ Պալատը դատապարտում էր Թուրքիայի ներխուժումը Սիրիա, անպատեհ էր եւ կարող է հանգեցնել այնպիսի օրենսդրության ընդունման, որը ավելի շատ պատժող, քան սկզբունքային կլինի։
Թրամփի օրոք Սպիտակ տունը նախկինում ձեռնպահ էր մնում այս երկու նախաձեռնությունների մասին հայտարարություններից, սակայն նախկին վարչակազմերը նույնպես խուսափում էին Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ պնդելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը։ Պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք սգում են 1,5 միլիոն հայերի համար, որոնք սպանվել են Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ-ը արդեն հարգել է «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակը՝ այն անվանելով 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը, եւ ողջունում է իրենց պատմության հետ հաշտվելու Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը, նշել է նա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո