Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին: «Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ էական է մեր երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, նաև՝ մշակութային, գիտական և այլ ոլորտներում,- ասել է նախագահ Սարգսյանը:-Նաև կարևորեցինք եռակողմ պլատֆորմը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Բացի այդ, մենք կարող ենք Հունաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն»:Նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում նոր մակարդակի հասցնելու ներուժը:
Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեն՝ Հայաստանի և Հունաստանի նախագահներն ընդգծել են սփյուռքի ձևաչափով համագործակցության կարևորությունը: «Լինելով փոքր պետություններ՝ երկու երկրներն էլ ունեն հսկայական սփյուռք, և մեր երկկողմ, ազգային շահերն առաջ մղելու հարցում նրանց համագործակցությունն աշխարհի տարբեր մասերում շատ էական է լինելու: Ամբողջությամբ համաձայն եմ պարոն նախագահի հետ, որ պետք է ամեն բան անենք, որ հայ և հույն սփյուռքների միջև ավելի խոր ու ծրագրային համագործակցություն ունենանք տարբեր ոլորտներում»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է իր նպաստը բերելու երկկողմ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում»,-ընդգծել է նա:
Նախագահները կարևոր են համարել նաև երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև խորհրդարանների միջև առավել սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ջանքերին:
Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին:
Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում նոր է, նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը՝ հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: Հունաստանի նախագահը դրական է արձագանքել առաջարկին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը