Դատավորը հիմա մտածում է՝ ինչ կլինի իր հետ, եթե բավարարի մեր միջնորդությունը. Հայկ Ալումյան
«Խորհրդակցական սենյակում դատավորը միայն պետք է մտածի միջնորդությունը հիմնավոր է, թե ոչ։ Բացի օրենքները, ՄԻԵԴ-ի վճիռները, իսկ այս դեպքում ստիպված է մտածել այն մասին, թե իր հետ ինչ կլինի, եթե բավարարի մեր միջնորդությունը. քրեական գո՞րծ կհարուցեն, թե՞ կգան դատարանը կփակեն, կամ մինչ օրս չեղած մի բան կանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։
Ըստ պաշտպանի՝ դատավորը խորհրդակցական սենյակում խորհում է ոչ թե միջնրոդությունը հիմնավորված լինել-չլինելու մասին, այլ մտածում է՝ ինչ կլինի իր հետ, եթե նա բավարարի այդ միջնորդությունը։
Մանրամասն՝ YerevanTday.am տեսանյութում

















































