Տեսչական մարմնում բարձիթողի վիճակ է․ աշխատողները դիմում են վարչապետին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեւական ժամանակ է՝ չի հաշտվում աշխատանքային կազմի հետ: Արդյունքում տեսչական մարմնի աշխատողները բաց նամակ են գրել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում մասնավորապես նշված է հետեւյալը. «Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսեւորվում է նաեւ նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման եւ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երեւան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում:
Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի եւ պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է եւ շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է:
Ավետիսյանի ոչ իրավաչափ եւ անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը