Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներին Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը
Մամուլ

«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով. թեման թափ է առել

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:

Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:


Ֆրունզի` Մհեր Մկրտչյանի եղբորորդի, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դիմել է «ամենանախարար» Արայիկ Հարությունյանին` շեշտելով` մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել: «Է՞ս է Ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, եւ մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը»:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի խոսքով. «Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են»: Նախարարից այլ մտավորականներ էլ են դժգոհել:

ՀՅԴ երիտասարդական թեւն է նրանից հրաժարական պահանջել` մինչեւ հինգշաբթի ժամանակ տալով: Նախարար Հարությունյանն ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: ԶԼՄ-ներին ասել է. «Նման հարց օրակարգում չկա»:

Թեման այնքան թափ առավ, որ վարչապետ Փաշինյանը խնդրին անդրադարձավ ֆբ եթերում: «Հայաստանում նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ եթե ինչ-որ մեկը ստեղծագործական քառակուսիից դուրս աշխատանք է անում, կպցնում են` սատանիստներ են»- ասաց Փաշինյանը` հարցնելով` իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է:

«Ի՞նչ անենք այդ մարդկանց, թույլ չտա՞նք ՀՀ-ում ապրել: Ներկայացումները գրաքննում ենք… այսպես կամաց-կամաց մենք կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք վառել մարդկանց նրա համար, որ նրանք ճիշտ ձեւով չեն հավատում ինչ-որ ուժերի»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով` Չարենցն էլ գրել է ցենզուրայից դուրս բանաստեղծություններ, այրե՞նք դրանք: Միտքը, ըստ նրա, չպետք է կաղապարել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում