Փոխոստիկանապետից՝ «ախռանա». Հայտնի Սամվել Հովհաննիսյանը դարձել է Դերժավայի Արկադիկի թիկնազորի պետը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ով 2018թ. հեղափոխությունից անմիջապես հետո ազատվել էր պաշտոնից, այժմ զբաղեցնում է Դերժավայի Արկադիկի՝ Արկադի Համբարձումյանի թիկնազորի պետի պաշտոնը:
Հովհաննիսյանը հայ լայն հանրությանը հայտնի է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տված ասուլիսի ժամանակ արտահայտած մի շարք ուշագրավ մտքերով, մասնավորապես՝ «առավոտյան քսան զրո զրոյից» կամ «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր տասներեք զրո զրո զրոյից»:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանգրվանը օլիգարխների «ախռանայում» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել