Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներին Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է

Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համար
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը:


Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար:

«Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն Դատարանի որոշման մեջ ակնհայտ խնդիրներ կան, որոնք, ըստ էության, որևէ իրավական հնարավորություն չկար շրջանցելու, այսինքն՝ այնպիսի ուղիղ պահանջներ կային կալանքից ազատելու, սակայն դատարանը անտեսել է դրանք», - ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Դատարան որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։ Դատարանն այդպես էլ չի կարողացել պատճառաբանել, թե ինչու է եկել այն համոզման, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը, եթե շուրջ 6 ամսից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել չհեռանալու մասին ստորագրությունը և նա այդ ընթացքում գտնվել է ազատության մեջ, սակայն թաքնվելու կամ խոչընդոտելու գոնե մեկ փորձ չի կատարել, չնայած որ քաջատեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող գործընթացների մասին:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին, փաստաբան Երեմ Սարգսյանն ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իրականում բավականին ծանր է։

«Կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի, դա փաստ է: Ցավոք սրտի ինչպես նախաքննական մարմինը և դատախազությունն, այնպես էլ դատարանները բավարար և համարժեք ձևով չեն արձագանքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերին և բժիշկներին նախազգուշացումներին: Արդեն իսկ հաստատված փաստ է, որ ՀՀ պետական մարմինների երկարատև անգործության հետևանքով Գագիկ Խաչատրյանի առողջությանը զգալի վնաս է պատճառվել և եթե այս անգործությունը շարունակվի, ապա լուրջ անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ, որի պատասխանատվությունը կրելու է պետությունը », - ասել է Սարգսյանը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ: