Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներին Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը
Հայաստան

«ՀուԶանք ու Զանգ»-ին չի կարելի մոտենալ որպես մշակույթի, դա փողոցային ինքնադրսևորման տեսակ էր և փողոցային վերաբերմունքի էլ արժանացավ. Վահան Արծրունի

Դա ավելի շատ փողոցային ինքնադրևսևորման մի տեսակ էր, որը համապատասխան փողոցային վերաբերմունքի դրսևորմանն էլ արժանացավ, իր էությանը համարժեք ռեակցիա առաջացրեց, որը շատ օրինաչափ էր և այլ կերպ չէր կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:


«Ենթամշակութային երևույթներն ընդհանրապես իմ տեսադաշտից դուրս են: Խոսել այդ երևույթի մասին՝ որպես մշակութային իրադարձության, չեմ կարող, որովհետև ինքն իր բնույթով, գաղափարով և իրականացման ձևաչափով ենթամշակութային է: Նման իրադարձությանը չի կարելի մոտենալ որպես մշակույթի կամ արվեստի բարձր չափանիշներ ունեցող երևույթի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ասում են, թե դա արվեստ է, Արծրունին պատասխանեց. «Իրենք ինչ ուզում են, կարող են ասել, ես էլի կմեջբերեմ սկզբում իմ ասածը՝ այն ձևը, որ իրենք տվեցին իրենց ներկայացմանը, այսինքն՝ այդ ներկայացումն առաջարկվեց փողոցային ձևի մեջ, հանրությունն էլ փողոցային ձևով արձագանքեց: Այս պարագայում լրիվ համարժեք և համազոր երկու իրողություն մեկ ենթամշակութային իրողության շուրջ էր. այն փողոցային երևույթ էր, փողոցային լուծում էլ ստացավ»:

Վահան Արծրունին համաձայն չէ այն դիտարկումներին, թե այս ներկայացմամբ ինչ-որ հատուկ քարոզ է տարվում: «Այս ներկայացմանը պետք է մոտենալ հետևյալ չափանիշով՝ որքանո՞վ է երևույթը բովանդակային և որքանո՞վ է ինքը գեղարվեստական, այսինքն կա՞ մեջը բովանդակայնություն և գեղարվեստականություն: Եթե այս երկու չափանիշները բացակայում են, սա արդեն նշանակում է, որ պետք է ուղղակի կողքով անցնել ու ոչ մի խորություն մեջը չփնտրել: Նման իրադարձությունների մեջ նման խորություններ փնտրելը պարզապես մանկամտություն է»,- ասաց նա և առաջարկեց՝ քանի որ հասարակության որոշակի հատված այդ ներկայացման մեջ սատանիզմի տարրեր է գտնում, կրոնական և հակակրոնական քարոզների դեմ այլ տեղ պայքարել, օրինակ, աղանդավորների մոտ, որոնք ամեն օր նման քարոզ են տանում:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե մշակույթի մեջ ցենզուրա չի լինելու՝ նա նշեց. «Ճիշտ սկզբունք է, ի՞նչ ցենզուրա մշակույթի դաշտում, բայց եթե իսկապես խոսքը մշակույթի մասին է: Մշակույթի ոլորտում ցենզուրան բացառվում է, բայց արդյո՞ք մենք առնչվում ենք մշակույթի դրսևորման հետ: Ես կրկնեմ սկզբում ասածս թեզը, որ մենք այս պարագայում առնչվում ենք ենթամշակութային երևույթների հետ: Այն չափանիշները որով կարող ենք մոտենալ մշակույթին, այս պարագայում դրանք կիրառելի չեն և չենք կարող այս իրադարձությունն ընդունել որպես մշակութային»,- ասաց նա:

Դիտարկմանն առ այն, թե հայտնի դարձավ, որ պետությունը 20 մլն դրամ է հատկացնելու նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումների համար, որի շուրջ աղմուկ բարձրացավ, և հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այս հատկացման վերաբերյալ, Արծրունին պատասխանեց. «Պետությունը նաև 5 մլն դրամ հատկացրել էր «գորգ լվանալու» համար: Կարծում եմ՝ այս վեկտորը բավականին հստակ է պետության կողմից, ես արդեն չեմ զարմանում և հետագայում էլ չեմ զարմանա, եթե այդ վեկտորով ևս նման փողային հատկացումներ լինեն. նույն շարքում է 100 000 դոլարի հատկացումը վարչապետի՝ «Ժողովուրդն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ օջախն է» բաներների՝ ամբողջ Հայաստանով մեկ տարածման այդ անհավանական մեծ բյուջեն: Մենք այստեղ տեսնում ենք պետության կողմից որոշակի հետևողական քաղաքականության դրսևորում»:

Երգահանը նշեց, որ կարծում է՝ այդ գումարները, որ հատկացվում են նման բաներին, կարելի է ծառայեցնել ոչ թե ենթամշակութային երևույթները ցենզուրայի դաշտից դուրս բերելուն, այլ իրապես իրական արվեստը զարգացնելու, մշակութային ավելի արդյունավետ նախագծերին տրամադրելուն:

Դիտարկմանը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն էլ նախարարության դրամաշնորհով է իրականացվել, նա պատասխանեց.«Ինձ չի զարմացնի, եթե մենք իմանանք, որ այդտեղ էլ մի քանի մլն դրամ հատկացում եղած լինի»:

Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ ներկայացման համար տրամադրվել է 2.7 մլն դրամ: