Նոր Նորքում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել է կրակոց, մեկ անձ ձերբակալվել է. ոստիկանություն
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել է կրակոց: Դեպքի վերաբերյալ հարցերին ի պատասխան Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:50-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի ճանապարհին կրակոցներ են հնչում:
«Անմիջապես օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ մի քանի անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ վիճաբանության մասնակիցներից մեկը գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Վիճաբանութան մասնակիցներից 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, որոնցից մեկը՝ կրակոց արձակած անձը ձերբակալվել է: Նա ներկայացրել է նշված ատրճանակը»,-ասաց Էդգար Ջանոյան:
Նա հայտնեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է քննություն:

















































