2020 թվականին Հայաստանում կտրուկ կբարձրանա երեխայի ծննդյան նպաստի չափը
2020 թվականին Հայաստանում կտրուկ կաճի երեխայի ծննդյան նպաստի չափը: Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերին առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է՝ հասնելով 150 հազար դրամի:
«Այժմ նպաստը կհասնի 300 հազար դրամի: Բացի այդ, կբարձրանա նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը»,-ընդգծել է Բաթոյանը՝ հավելելով, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ոչ թե 2020 թվականի հունվարի 1-ից, այլ հուլիսի 1-ից:
Երեխայի ծնվելուց հետո մայրը կարող է արձակուրդ վերցնել մինչեւ 3 տարի ժամկետով՝ ստանալով նպաստը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը:
Պատգամավորների հարցին, թե ինչի հետ է կապված վեց ամիս տեւողությամբ հետաձգումը, նախարարը պարզաբանել է, որ նպաստների բարձրացման մասին որոշման պահից պետք է որոշակի ժամանակ անցնի նախքան դրա ուժի մեջ մտնելը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim